Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը: Ասվածի ապացույցը երեք տարի շարունակ ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարումն է: 2016թ. պետական բյուջեով, ըստ տարեկան ճշգրտված պլանի, հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 162 մլրդ 778,8 մլն դրամ: Այնինչ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հավաքագրվել է 1 տրիլիոն 79 մլրդ 689.1 մլն դրամ` նախատեսվածից ավելի քան 83 միլիարդ դրամ պակաս:

Մեկ էական հանգամանք եւս. բյուջեի հարկային եկամուտները հավաքագրվել են գերավճարների շնորհիվ. այդպես կանխավճարներով բուջե մուտք է եղել 138.2 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի տնտեսագետներ տեղի ունեցածը Հայաստանի տնտեսության վատ վիճակի հետեւանք համարեցին: Ի վերջո, մի երկրում, որտեղ տնտեսությունը չի զարգանում, որտեղ հատկապես մանր ու միջին բիզնեսը գնալով փակվում է, բնական է, որ կնվազեն նաեւ հարկերը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս