«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ի ավանդույթներից է` իրենցից հեռացողի եւ իրենց դեմ պայքարողի դեմ միանգամից գործի են դնում վարչական բոլոր լծակները: Հիշո՞ւմ եք` 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում ինչպես վարվեց իշխանությունը գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, հետո 2014-15թթ. իշխանությունները փորձեցին ստուգումների շարք սկսել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, երբ նա իշխանափոխության էր դուրս եկել:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` արդյո՞ք ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ եւս, հնարավոր է, նման գործընթաց սկսվի: «Ես ասել եմ, որ մենք երբեք անձերի դեմ պայքարելու խնդիր չունենք, ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Սեյրան Օհանյանի, ո՛չ Վարդան Օսկանյանի, ո՛չ Ձեր, ո՛չ իմ, ո՛չ մյուսի, նման խնդիր չկա, ՀՀԿ-ն որեւէ մեկի դեմ չի պայքարում, ՀՀԿ պայքարը հանուն է, հանուն Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական առաջընթացի եւ ազգային համերաշխության»,- ասաց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: