Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկ ուշ երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Մենք քննարկել ենք Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։ Ստատուս քվոն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ անհապաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասել է Տուսկը:
Վերջինս նշել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա` ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկներին։