«Տորինո»-ի հարձակվողը՝ «Ռեալ»-ի թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է իտալական «Տորինո»-ի հարձակվող Անդրեա Բելոտիի ծառայություններով: La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ  ակումբների նախագահներ Ուրբանո Կայրոն և Ֆլորենտինո Պերեսը ջերմ հարաբերությունների մեջ են, իսկ այդ հարցն էլ մտադիր են քննարկել հաջորդ շաբաթ:

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վճարել հարձակվողի հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո: Բելոտին ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ:




Լրահոս