«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կառավարության դահլիճում Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միությունը՝ Գրիշա Սարգսյանի նախագահությամբ, համագումար կանի։ Անդամներին խնդրել են «ներկայանալ համազգեստով»։ Նախկին ոստիկանները որոշել են ի ցույց դնել իրենց ուժը, միասնականությունը, քանակը։ Ասում են՝ պատրաստվում են միանալ Գագիկ Ծառուկյանի դաշինքին։
ՄՀՆՋ փոխնախագահ Արամ Հակոբյանը մասամբ հերքեց լուրը․ «Քննադատությունը կարող է լինի էսօրվա օրակարգի, վիճակի հետ կապված, բայց որեւիցե կողմնորոշում, սատարում-բան չի լինելու»։ Այսօր նաեւ ԲՀԿ համագումարն է լինելու, հնարավո՞ր է սպասեք, հետո ձեր քայլերը որոշեք։
«Այ, դա հնարավոր է, որեւիցե բան չի բացառվում։ Մենք անպայման սպասելու ենք Ծառուկյանի դաշինքին, ԲՀԿ համագումարին, հնարավոր է իրենց որոշումները մեզ ինչ-որ տեղ լուսավորություն ցույց տան, էլի, կողմնորոշման հետ կապված։ Բայց կոնկրետ այսօր որեւիցե բան չենք քննարկի»։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում