Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի արգելափակի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
Իսպանական ակումբը սկսել է ուղիներ փնտրել Դե Խեայի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ: «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 65 միլիոն եվրո վճարել դարպասապահի համար, որի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվական: