Նոր Զելանդիայում ափ նետված դելֆիններից մոտ հարյուրը փրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Զելանդիայի բնության պահպանման դեպարտամենտի աշխատակիցներին հաջողվել է մոտ հարյուր դելֆինի փրկել, որոնք մեկ օր առաջ Հարավային կղզու ափ էին նետվել, փոխանցում է BBC-ն:

Նոր Զելանդիայի բնության պահպանման դեպարտամենտի ղեկավար Էնդրյու Լամասոնը պատմել է, որ կենդանիների փրկման հարցով օպերացիան հաջող է ընթացել, սակայն դժվարություններով: Նրա խոսքով՝ կենդանիները գիշերը ևս փորձել են ափ նետվել, սակայն եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ կամավորների հաջողվել է նրանց ծով վերադարձնել:Դա դարձել է կաթնասունների զանգվածային մահվան ամենախոշոր դեպքը:




Լրահոս