ՖՈՏՈ. Աշխարհի ժողովուրդների ուտեստներ, որոնց նկատմամբ ամերիկացիները «սրբապղծություն» են գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր երկրների ուտեստներ վերջին շրջանում անճանաչելի են դարձել: Ահա թե ինչի են դրանք վերածել ամերիկացիները:

Սուշի

Ձախից՝ սուշի, որը պատրաստում են Ճապոնիայում: Սուշիի պատրաստումն իրական արվեստ է: Աջից ամերիկյան տարբերակն է՝ չիպսերով:

Պարմինյան հավ

Պարմինյան հավը իտալական խոհանոցինն է: Իսկ ամերիկյանն ունի «չիցցա» անվանումը, այպես ասած՝ հավի պիցցա:

Ձկան տակո բախա

Այս ուտեստ ԱՄՆ է եկել Մեքսիկայի հյուսիսային Բախա շրջանից: Ի՞նչ ստացվեց այս ուտեստից ամերիկացիների մոտ: Նրանք հասկացան, որ դրա մեջ պետք է լինի ձուկ և տորտիլա, սակայն  ինչ-որ բան այն չի ստացվել:

Գասպաչո

Աշխարհի ոչ մի տարածաշրջան չի կարողանում այնպիսի տոմատի սոուս պատրաստել, ինչպես իսպանական Անդալուզիա շրջանում: Աջից ՝ ամերիկյան տարբերակը:

Տեմակի-սուշի

Տեմակին սուշիի մեկ այլ հայտնի տեսակ է:

Մեքսիկական ավանդական տակո

Ժամանակակից տակոյի ծագումն անհայտ է: Կարծիքներ կան, որ այն հայտնվել է Մեքսիկայում:

Նեապոլիտանյան պիցցա

Ուտեստը, որը կոչվում է պիցցա, ունի դարերի պատմություն: Պիցցան հայտնվել է Նեապոլում  XVIII  դարավերջին, իսկ դրա մեջ պանիր են ավելացրել միայն XIX դարավերջին, երբ Ռաֆֆայելե Էսպոզիտո անունով խոհարարը պիցցայի վրա կարմիր լոլիկ, կանաչ  ռեհան և սպիտակ մոցառել ավելացրեց՝ ի պատիվ Իտալիայի դրոշի: Իսկ թե ինչի են վերածել այն ամերիկացիները՝ աջ լուսանկարում:

Սենդվիչ ծովախեցգետնով

Իրականում այն ամերկյան ծագում ունի  և պատկանում է Լուիզիանա նահանգի խոհանոցին: Իսկ դրա ժամանակակից տարբերակը միայն հավի նագետներ է պարունակում:

Չիլի 

Աջից՝ ամերիկյանը, հիշեցնում է մի քանի անգամ եփած ուտեստ:

Ֆրանսիական պարֆե

Ֆրանսիական ավանդական պարֆեն սառեցված դեսերտ է: Սակայն ամերիկյանը ՝ աջից, բարբեքյուի սոուսով  է, ինչու ոչ:

Գերմանական երշիկ 

1313թ. Նյուրնբերգում հաստատել են, որ երշիկն  իրական է, եթե այն խոզի ֆարշ է պարունակում: Աջ կողմի լուսանկարի երշիկները դա ևս ներառում են:

Մերձարևելյան հումուս

Այն  հորինվել է Եգիպտոսում XIII  դարում: Սա լիբանանյան խոհանոցի հիմնական մասն է: Հումուսը ԱՄՆ-ում ՝ աջ լուսանկարում:

Հրեշային ձվեր

Այն առավել հին ուտեստ է, առաջին անգամ այս ուտեստի մասին հիշատակվել է Հռոմում IV  դարում, իսկ ժամանակակից տարբերակը  հիշատակվում է Իսպանիայում XIII դարում:

Ճապոնական ավանդական լապշա

Չնայած լապշան Ճապոնիայի խորհրդանիշ է դարձել, շատերը վիճում են դրա իրական ծագման մասին: Կա հավանականություն, որ լապշան չինական ծագում ունի: Իսկ ի՞նչ են դրա հետ արել ամերիկացիները:

Բուրիտո

Բուրիտոն հայտնվել է Հյուսիսային Մեքսիկայում կամ Հարավային Կալիֆոռնիայում: Իսկ ժամանակակից Ամերիկայում այն պատրաստվում է ամեն ինչից:

Անգլիական կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլի առաջին բաղադրատոմսը հայտնվել է 1747թ. The Art of Cookery անվամբ: Այն ավանդական ուտեստ է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում և հաճախ օգտագործվում է տոնական սեղանին:

Տեպանյակի

Առավել նոր ուտեստ է ճապոնական  խոհանոցում: Տեպանյակին ԱՄՆ-ում ՝ աջ լուսանկարում, կարելի էր օգտագործել առաջին տառերը, սակայն՝ ոչ:




Լրահոս