Վթար Գեղարքունիքում. կա զոհ և հինգ վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Ժամը 15:00-ի սահմաններում Երևան -Մարտունի-Գետափ ճանապարհին միմյանց են բախվել Ford Transit մակնիշի և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ից տեղեկանում ենք , որ վթարի հետևանքով վարորդներից Կ. Հակոբյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 19-ամյա Ջուլիետա Հակոբյանը, 16-ամյա Մաթոս Հակոբյանը, 17-ամյա Ֆիդան Հակոբյանը և 36-ամյա Արփինե Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ֆ. Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Լուսանկարը՝  shamshyan.com-ի:




Լրահոս