Գերմանիայի նախկին դեսպանն «արդար և շատ ժողովրդավարական» է գնահատել Արցախի հանրաքվեն. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե»:  ԼՂ սահմանադրական հանրաքվեն  այսպես է գնահատել  Հայաստանում Գերմանիայի  նախկին դեսպան Ռայներ  Մորելը, որը անհատական  դիտորդ է եղել Արցախի  հանրաքվեի ընթացքում։

«Ես դա արել եմ մեծ հաճույքով։  Երեկ, երբ ճամփորդում էինք, մենք տեսանք շատ ընտրատեղամասեր։  Իմ կարծիքով՝ դա եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե։ Իհարկե, միշտ տեսնում ես այն,  ինչ տեսնում ես  տվյալ տեղում, չես տեսնում այն, ինչ տեղի է ունենում այլուր, բայց քո տեսածից շատ խորը տպավորություն ես  ստանում  ու կարող ես դրանից  եզրակացություններ անել։  Այն, որ մարդիկ ուզում են վերցնել  իրենց իրավունքները իրենց ձեռքը, քվեարկելու իրավունք ունեն ու գնում են քվեարկելու, դա շատ ոգևորիչ է»,-ասել է Մորելը։

Հարցին, որ Ադրբեջանի  ԱԳՆ-ն հայտարարել է,  թե բոլոր միջազգային  դիտորդական  առաքելությունների  անդամները  Ադրբեջանի «սև ցուցակում» կհայտնվեն, Մորելը հակադարձել է. «Դա ինձ բոլորովին չի  անհանգստացնում։  Կարծում եմ՝ շատ տարօրինակ է, որ նման ցուցակ գոյություն ունի։  Մենք բոլորս այս աշխարհում գործում ենք  որոշակի գծով, այն է՝ մենք փնտրում ենք ժողովրդավարություն, ու երբ տեսնում ենք  ժողովրդավարությունը, մենք դրանով ուրախ ենք  ու աջակցում ենք այն։  Կարծում եմ,  որ ժողովրդավարության  տարածման առումով  «սև ցուցակը» օգտակար չէ»։

Արցախում հանրաքվեի  դրված  Սահմանադրությունում հիմնական փոփոխությունը  վերաբերում էր կառավարման համակարգը կիսանախագահականից  նախագահական անցում կատարելուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս