ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել Երևանին և Բաքվին ուղղված կոչով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սառեցված կոնֆլիկտ» տերմինը, որը հաճախ կիրառվում է Եվրոպայում, մոլորեցնում է միջազգային հանրությանը, մինչ կողմերը խաղաղ համաձայնագիր չստորագրեն, և դրա պայմանները չիրականացվեն, մշտապես առկա կլինի զինված գործողությունների ռիսկը: Նման խոսքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը: Նա, մասնավորապես, խոսել է Արցախյան հակամարտության մասին:

«Մենք աջակցում ենք տարածաշրջանային խաղացողների և կազմակերպություննրի ջանքերը, ներառյալ՝ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը: ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոնֆլիկտող կողմերին կոչ անում անել հնարավոր ամեն ինչ լարվածության ապաէսկալացման համար և միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտը կանխելու համար»,-ասել է Գուտերիշը:




Լրահոս