Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի և ոսկյա զարդերի գողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի և ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը 15.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Շ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 22.12.2016թ.-ին ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարող Արթուր Մ.-ն պահանջատեր Աղաջան Ս.-ի և երեք բանվորների մասնակցությամբ կազմակերպել է Գյումրի քաղաքում գտնվող իր տունն ապօրինի տիրապետությունից հետ վերցնելու կատարողական գործողությունները, որի ժամանակ տեղահանվել է Գայանե Շ.-ին պատկանող գույքը: Վերջինիս հաղորդման համաձայն` կատարողական գործողություններն իրականացնող հիշյալ անձինք, օգտվելով իր բացակայությունից, հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության` 90 գրամ քաշով ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս