Ալիևայի նշանակումն Ադրբեջանում բուռն դժգոհության ալիք է բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային հանրապետության առաջին փոխնախագահ նշանակելու հանգամանքը հարուցել է ընդդիմադիր ուժերի բուռն դժգոհությունը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Haberler-ին:

Լրատվամիջոցն արձանագրում է, որ հատկապես մեծ աղմուկ է բարձրացրել Ալիևի կողմից սեփական կնոջը պաշտոն շնորհելու մասին հայտարարելու ձևը: Ալիևը հավաքել է երկրի բոլոր նախարարներին, ապա ներկայացնելով կնոջը նրան «հոգիս» է անվանել և ստիպել բոլորին, որ ծափահարեն իր կնոջը:

«Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվելու մասին լուրի հրապարակման պահին նախարարները նախ ծափահարել են իրենց նստած տեղերից, ապա դա էլ բավարար չհամարելով, ոտքի են կանգնել և հոտնկայս ծափահարել Ալիևի կնոջը: Ադրբեջանի կառավարության մեծ մասը կազմված է Ալիևի հարազատներից»,-գրում է Haberler-ը:

Ադրբեջանի ընդդիմությունը համոզված է, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումն այդ պաշտոնում նպատակ ունի ամրապնդելու և հզորացնելու Ալիև ընտանիքի իշխանությունը: Իլհամ Ալիևը իշխանության է եկել իր հորից՝ Հեյդար Ալիևից հետո, ով Սովետական միության ժամանակաշրջանում և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շուրջ 30 տարի ղեկավարել է երկիրը:

Ընդդիմադիր ուժերը Իլհամ Ալիևին հաճախ անվանում են «կանանց կողմից ղեկավարվող լիդեր»: Խոսքը մասնավորապես Ալիևի կնոջ՝ Մեհրիբանի և 2 դուստրերի՝ Լեյլայի և Արզուի մասին է:

«Այդ պնդումները մասնակիորեն ճիշտ են: Ալիևի կյանքում և որոշումներում մեծ նշանակություն ունի 3 կանանց կարծիքը: Դրանցից առաջինը նրա կինն է՝ Մեհրիբան Ալիևան: Սակայն նրա երկու դուստրերը ևս մեծ ազդեցություն ունեն Ալիևի վրա»,- գրում է թուրքական լրատվամիջոցը:

Մեհրիբան Ալիևան 52 տարեկան է: 2005թ. -ից նա պատգամավոր է և ներկայացնում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Միաժամանակ նա ղեկավարում է Հեյդար Ալիևի անունը կրող հիմնադրամը: «Wikileaks»-ի հրապարակած որոշ փաստաթղթերի համաձայն՝ Ալիևան բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել, ինչի հետևանքով անգամ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ նրա դեմքի միմիկաների փոփոխությունը նկատելը դժվար է:




Լրահոս