ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ձեռնարկության լուծարման գործընթացն ի՞նչ կարգով է տեղի ունենում: Անձն ինչպե՞ս պետք է լուծարի ձեռնարկությունը:
Դավիթ Գեւորգյան (48 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ պաշտոնական լուծարում եւ ոչ պաշտոնական լուծարում: Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը): Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների այլ անձանց փոխանցման: Տեղեկացնում ենք նաեւ, որ ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կա՛մ ՓԲԸ-ի, կա՛մ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից: