Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է գնահատել երկու երկրների միջև երկխոսության կառուցումը:
Հունվարի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչև G20 երկրների գագաթաժողովը: Այդ ժամանակ Պեսկովը հայտնել էր, որ դեռևս հստակ որոշված չէ հանդիպման վայրն ու ամսաթիվը: