Բազմասերի նոր «սերը». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված Բազմասեր Առաքելյանը երեկ հանդիպել է օրերս Փարպի գյուղի իր տանը իր կողմից ծեծված ՀՅԴ համակիր–համագյուղացու հետ… ու կողմերը հաշտվել են: Հաշտվել են ու սիրով բաժանվել:

Այսպիսով՝ կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի միջև կոնֆլիկտը համարվել է լուծված: Մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենը իր ֆեյսբուքյան էջում կիրակի օրը «Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում» վերտառությամբ գրառումում նշել էր , որ Արագածոտնում վիճակը լարված է, ու մարզում դաշնակցականները հայտարարում են, որ իրենց ցանկացած համակիր ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա, «Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»:

Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից միջադեպի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181–րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս