ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արթուր Բաղդասարյանի խոսքի արժեքը «0» է. ես նման քաղաքական գործիչ չեմ ճանաչում». ինչու չի ստացվել ՀՎԿ-ի հետ Անի Զախարյանի համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հիասթափված է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից:

ArmLur.am-ի հետ զրույցում Ա. Զախարյանը հայտնեց, որ ՀՎԿ-ի վերածված ՕԵԿ-ի հետ բանակցություններից հետո հասկացել է՝ Արթուր Բաղդասրյանի խոսքի արժեքը 0 է, և նրան՝ որպես քաղաքական գործիչ, ինքը չի ճանաչում:

Անի Զախարյանը մեկ ամսյա լռություն է պահելու: Քաղաքական ակտիվությունը կվերսկսի ապրիլի 3-ից. «Արժեք չունեցող երևույթների մասին խոսել չեմ ուզում»,- մասնավորապես ասաց երիտասարդ քաղաքական գործիչը՝ նկատի ունենալով քաղաքական ուժերին, որոնք առաջադրվել են ընտրություններում:

Ի դեպ, մեր զրուցակիցը դժգոհ է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գործունեությունից: Նրա կարծիքով՝ որևէ էական աշխատանք նախարարը մինչ օրս չի կատարել: Ավելին, ինքը պատրաստ է զբաղեցնել մշակույթի նախարարի պաշտոնը:

Իսկ իր ձայնը Անի Զախարյանը պատրաստվում է «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը տալ՝ միայն վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության հանդեպ ունեցած համակրանքի համար:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս