ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
- Մարտի 2-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Բանախոսը կխոսի թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին:
- ՄԱՐՏԻ 2-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնամարզական վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ավագյանի, վարժարանի սաներ Պարգեւ Հայրապետյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սպարտակ Քարտաշյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Փետրվարի 11–22–ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին` նվիրված մարշալ Գեորգի Կոնստանտինի Ժուկովի 120-ամյակին: Հավաքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության 38 թիմ՝ ավելի քան 900 մասնակից: Հայաստանի թիմը «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել՝ գավաթով և մեդալներով:
- Տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի համերգը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Տրիումֆ տրիո» խումբը մարտի 2-ին, ժամը 19:00-ին սիրով հրավիրում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ մասնակցելու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի համերգին:
Ելույթ կունենա Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի «Տրիումֆ» տրիոն (Ջուլիետտա Խաչատրյան /դաշնամուր/, Աննա Պողոսյան /սոպրանո/, Սար Սարգսյան /բարիտոն/):
Երեկոյի ընթացքում կհնչեն Վ. Մանուկյանի, Գ. Չթչյանի, Ստ. Շաքարյանի, Մ. Կոկժաևի, Ս. Հովհաննիսյանի, Ա. Սաթյանի և Ա. Սմբատյանի ստեղծագործությունները:
- Տեղի կունենա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
Մարտի 2-ին, ժամը 14:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը և հիմնադրամի կայքէջի շնորհանդեսը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` մինչև ժամը 13.45-ը: