![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/jurgen-klopp_2888659b.jpg)
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաղորդել է, որ ամռանը մերսիսայդցիներն ուժեղացնելու են կազմը:
«Դեռ պետք է ճիշտ տրանսֆերներ իրականացնենք: Այս մակարդակում առանց դրա չի լինի: Եթե բարձրակարգ խաղ ես ցուցադրում, ոչ ոք չի խոսում տրանսֆերների մասին, սակայն երբ թիմը խնդիրներ ունի, յուրաքանչյուրը հարցնելու է նոր համալրումների մասին:
Այդպիսին է իրավիճակը, որում գտնվում ենք: Ամռանը «Լիվերպուլը» գումար է ծախսելու նոր ֆուտբոլիստների վրա: Կունենանք մի քանի նորեկ»,- ասել է նա: