ՄԽ համանախագահների` Ստեփանակերտ կատարելիք այցը յուրահատուկ է լինելու. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից նախատեսվող այցը յուրահատուկ է լինելու այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը փոխվել են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ստեփանակերտ կատարելիք այցի մասին հայտնեց Արցախի Հանրապետության մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Իրենց համար սա լինելու է ճանաչողական առաջին այցը Արցախ և Հայաստանի Հանրապետություն: Բնական է, որ սա կարևոր այցելություն է»,-ասաց նա:

Քննարկվող հարցերի մասին Դավիթ Բաբայանը նշեց, որ ավանդական է լինելու: Քննարկվելու է տարածաշրջանում տիրող իրավիճակը: Հիմնական շեշտը դրվելու է մեխանիզմների կիրառման, խաղաղության և կայունության պահպանման վրա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ առաջարկներ Մինսկի խմբի եռանախագահներին միշտ էլ արվում են. «Որոնք  ընդունվում են նրանց կողմից, բայց Ադրբեջանը տեղում մերժում է ցանկացած ողջամիտ առաջարկ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս