«Ազատ դեմոկրատներ» ցուցակով ներկայացված թիմն անվտանգությունը դիտարկում է որպես լայն կոնցեպցիա, որն ավարտվում է սահմանի պաշտպանության խնդիրներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԴԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը, ում փոխանցմամբ` իրենք դրել են այն հարցը, որ եթե բյուջե ստվերից գումար վերադարձվի, ապա կրկնապատկելու են պաշտպանության ոլորտի ծախսերը:
««Ազատ դեմոկրատները» պատկերացնում են, որ եթե մենք գանք իշխանության, մենք գալիս ենք ոչ թե մեզ առաջարկված փաստաթղթերին այո կամ ոչ ասելու, այլ գալիս ենք այդ փաստաթղթերը փոխելու: Թուլացված և լեգիտիմության պակաս ունեցող իշխանություններին ամեն ինչ կարելի է պարտադրել, և նրանք կհամաձայնվեն», – հավելեց նա:
Նրա խոսքով` ինքը չի կարող դեմ լինել մի բանի, որը դեմ է միջազգային իրավունքին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: