«Գազպրոմը» պարտվել է. պայմանը չկատարելու դեպքում կտուգանվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ի ու ԵՄ-ի միջեւ ավելի քան չորս տարի տեւած «գազային հակամարտությունն» ըստ էության ավարտվել է «Գազպրոմի» պարտությամբ: Եվրահանձնաժողովի կողմից տուգանքներ կիրառելու սպառնալիքի տակ «Գազպրոմ»-ը վերջապես համաձայնել է ներկայացված բոլոր պահանջներին: Մասնավորապես ռուսական ընկերությունը համաձայնել է վերանայել Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան  հանրապետություններին մատակարարվող գազի սակագնային քաղաքականությունն ու նվազեցնել երկնագույն վառելիքի գինը:

Միաժամանակ «Գազպրոմ»-ը համաձայնել է հանել Եվրոպական այդ երկրների համար սահմանված բոլոր ուղղակի եւ անուղղակի սահմանափակումները. արդյունքում՝ այսուհետ ողջ Եվրոպային գազը մատակարարվելու է միասնական սակագնով: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ եթե «Գազպրոմ»-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա պաշտոնական Բրյուսելն առանց հետաքննություն սկսելու իրավունք կունենա նրանց տուգանել ստացված շահույթի 10 տոկոսի չափով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս