Ձեռներեցի դուստրը. որքան է կազմում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուների դրամական միջոցները, անշարժ եւ շարժական գույքը:

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստր Նորա Առուստամյանը նույնպես առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով: Ըստ ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ 26-ամյա Առուստամյանը ո՛չ շարժական գույք ունի եւ ո՛չ էլ անշարժ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 1 մլն 821 հազար 430 դրամ եւ «այլ եկամուտ», որը նրան տվել է հայրը՝ Սեդրակ Առուստամյանը՝ 2 մլն 105 հազար դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 305 հազար դրամ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ Առուստամյանը զբաղվում է նաեւ ՀԷԿ-երի բիզնեսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս