Ինչու է զինվորներին հրահանգվել ապրիլի 2-ին զորամասում լինել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ԶՈՒ-ում ծառայող բոլոր զինծառայողներին, որոնց ծառայության վեց ամիսն արդեն լրացել է, եւ իրենց հասանելի օրենքով սահմանված առաջին արձակուրդից չեն օգտվել, ուղարկում են արձակուրդ, բայց պայմանով, որ ապրիլի 2-ին` ԱԺ ընտրությունների օրը, լինեն զորամասում: Պատճառը հասկանալի է՝ այդ օրը նշանակված են ընտրությունները, եւ զինվորները պետք է քվեարկեն զորամասերի համար նախատեսված տեղամասերում, եւ բացի այդ՝ լրանում է ապրիլյան պատերազմի մեկ տարին:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, լսելով հարցը, արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ դա այդպես է: Ես նման տեղեկություն չունեմ: Զորքերում լինում են 6-7 կամ 10 օրանոց արձակուրդներ, եթե այսօր արձակուրդ են թողել մեկին, ինքն արդեն ավտոմատ ապրիլի 2-ից առաջ է լինում»,-ասաց Հովհաննիսյանը: Ահա ինչպես է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի օգտին ձայն հավաքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս