ՖՈՏՈ. Ատամների խնամքի գլխավոր սխալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից շատերին թվում է, թե ատամները խնամելը հեշտ է և անհրաժեշտ է միայն ամեն օր մաքրել: Սակայն իրականում պարզվում է, որ 10-ից միայն մեկն է ճիշտ խնամում բերանի խոռոչը:

Ատամի խոզանակ

Ամենատարածված սխալն այն է, որ չափազանց փափուկ կամ չափազանց կոշտ խոզանակ են ընտրում:

Անհրաժեշտ է ընտրել միջին կոշտության խոզանակ: Երկար և ռեզինե պոչով խոզանակ ընտրեք: Այդպես ձեռքը չի սահի:

Կարևոր է. անընդունելի է երկար ժամանակ միևնույն խոզանակն օգտագործելը: Այն անհրաժեշտ է փոխել 3 ամիսը մեկ:

Ատամի մածուկ

Հաճախ մենք մեծ քանակությամբ մածուկ ենք քսում խոզանակի վրա: Սակայն ճիշտ մաքրման համար անհրաժեշտ է ավելի քիչ մածուկ:

Ատամների մաքրում

Դիմացի ատամները անհրաժեշտ  է մաքրել վերև-ներքև՝ որոշ կանոններ հաշվի առնելով:

Ատամների մաքրման մի քանի կանոն.

– պետք է տևի առնվազն 3 րոպե

– խոզանակը պետք է պահել ատամների և լնդերի նկատմամբ 45 աստիճան անկյունով:

– պետք է սկսել դիմացի ատամներից

– ստորին ատամները մաքրում են ներքևից վերև, իսկ վերևինները՝ հակառակը

– խոզանակի հակառակ կողմով պետք է մաքրել լեզուն

Ատամի թել

Մեզանից շատերը դրան մեծ նշանակություն չեն տալիս, և իզուր: Ատամի թելով ատամները մաքրելը ոչ միայն կանխում է ատամնաքարի առաջացումը, այլև ամրապնդում է լնդերը:




Լրահոս