Արդեն հայտնել ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներով խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Ստեփան Սաֆարյանի հետ` հասկանալու, թե ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները:
Ընտրողների ճնշող մեծամասնությունը ընտրություններին շարունակեց նայել թաղի լավ տղայի կամ ընտրակաշառքի շրջանակներում և, հետևաբար, երկու քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի տարած քվեները ճնշող մեծամասնությամբ եղել են գնված:
Հայտարարված էր, որ բոլորը պետք է շախմատ խաղան, բայց պարզվում է քաղաքական ուժերից երեքը- չորսը խաղում են բոքս:
Մանրամասները` տեսանյութում:
Արփինե Թովմասյան