Ապրիլի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ռուս հաղորդավոր Վլադիմիր Սոլովյովի հետ:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ հանդիպման ընթացքում Ալիևը Սոլովյովի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշմանը:
«Խոսելով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացման մասին` նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում երկրի մասին իրականությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել ԼՂ հարցով Ադրբեջանի դիրքորոշմանը: Նա նշել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը համագործակցում են հումանիտար, մեդիա և մնացած այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Սոլովյովն առաջին անգամ է Բաքու այցելում: