Սարի թաղի միջադեպով կալանավորվածներից մեկը հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած միջադեպերով կալանավորվածների հարազատներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ նստացույցի են դուրս եկել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Կալանավորվածներից Հրաչյա Բոյաջյանի կինը` Նարինե Ղազարյանը Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ամուսինը արդեն 8 օր է, ինչ հացադուլի մեջ է գտնվում:

Նրա փոխանցմամբ` Հրաչյա Բոյաջյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

«Նա ոչ շաքարային դիաբեդ հիվանդություն ունի, այդ հիվանդությունը Հայաստանում 2 հոգի ունեն: Անգամ բժիշկները չեն հասկացել բուժումը, ազատել են բանակից: Հացադուլը վատ կանդրադառնա նրա առողջության վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Ղազարյանը:

Վերջինիս փոխանցմամբ` նրանք շարունակելու են պայքարել մինչև վերջ.«Անգամ մարդասպանության համար ազատում են բանտից, այդ մարդիկ մարդ չեն սպանել: Իմ ամուսինը հացադուլի դիմելով արդարություն է պահանջում»,-հավելեց Հրաչյա Բոյաջյանի կինը:




Լրահոս