ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ կարծում, որ ներկրող չենք ճարի. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը ևս վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հանձնարարականներով. անմասն չմնացին գյուղատնտեսության նախարարությունը, ջրային տնտեսության պետական կոմիտեն և այլ ոլորտներ:

Կարապետյանը նշեց, որ կառավարությունը որդեգրել է գյուղատնտեսության և մյուս ոլորտներում ներկրվող ապրանքերը տեղական որակյալ և մրցունակ արտադրանքով փոխարինելու քաղաքականություն։

Վարչապետն ընդգծեց, որ վերջին աշխատանքային այցի ժամանակ գյուղատնտեսության նախարարության կողմից առաջարկություններ են հնչել երկու ուղղությամբ տեղական արտադրության զարգացման վերաբերյալ՝ հանքային և կենսաբանական պարարտանյութերի և սերմնաբուծության, որը ենթադրում է սելեկցիոն կայանների զարգացում։

Դրանից ելնելով՝ նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարությանը մեկամսյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում Ագրարային համալսարանի մասնագետներին ներգրավելով, ուսումնասիրել սելեկցիոն կայանները, սերմնաբուծությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքը և ներկայացնել նախագիծ ներկրումը տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ։

«Չեմ կարծում, որ ներկրող չենք ճարի»,- ասաց վարչապետը՝ նկատի ունենալով տեղական արտադրության կազմակերպումը։ Նա հավելեց, որ կառավարությունը ներդրողների և գործընկերների ներգրավման հարցով կաջակցի ոլորտին։




Լրահոս