«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առջեւ, պատճառը անխնա ջրօգտագործումն է: Փաստացի օգտագործվում է ավելի շատ քանակության ջուր, քան Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներն են: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` այդ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում տեսչական ստուգումներ է իրականացնելու Արարատյան դաշտավայրում գտնվող բոլոր ձկնաբուծական տնտեսություններում: Հնարավոր է՝ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու դեպքում ձկնային տնտեսությունների նկատմամբ վարչական պատասխանատվություն իրականացվի: Իսկ թե ինչ կփոխի դա գյուղացիների կյանքում, ժամանակը ցույց կտա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: