ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը:
Թեմա՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքների ամփոփում:
Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 59-01-47, (010) 59-01-71, (043) 32-23-33 հեռախոսահամարներով:
***
Մայիսի 5-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության Հ/Կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Մեր հաղթանակների մայիսը. ամփոփ դիտարկումներ Մայիս 8-ի տոնին ընդառաջ:
Ժամը 12:00՝ Ելք դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածուներ Տիգրան Ավինյանը (դաշինքի մամլո խոսնակ) և Էդուարդ Աղաջանյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին
Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին` ՀՀտնտեսականզարգացմանևներդրումներինախարարությաննիստերիդահլիճում (հասցե՝Երևան, ՄհերՄկրտչյան 5, 3-րդհարկ) տեղիկունենա «ԶբոսաշրջությանոլորտումՏՏլուծումներիներդրմանխնդիրները, առաջարկներըևգաղափարները» թեմայովհանդիպում-քննարկում, որընախաձեռնելենՀՀտնտեսականզարգացմանևներդրումներինախարարությանզբոսաշրջությանպետականկոմիտենևԻնֆորմացիոնտեխնոլոգիաներիձեռնարկություններիմիությունը:
Հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ևԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշված թեման կքննարկեն Հայաստանի ՏՏոլորոտի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն տուրիզմի ոլորտի համար նախատեսված ինովացիոն լուծումներ կամ գաղափարներ:
Հրավիրում ենք ձեզ մայիսի 5-ին, ժամը 15:00-ին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճ՝ մասնակցելուհանդիպման-քննարկմանը և լուսաբանելու այն։
***
Վաղը ժամը 14-օօ –ին ,Դեբատ բանավեճի ակումբը հրավիրում է հերթական քննարկման: Հյուրերը կխոսեն արտաքին քաղաքականության հարցերից, մասնավորապես կվերլուծվեն ցեղասպանության հերթական տարելիցից հետո հայ-թուքական հարաբերությունների ընթացիկ զարգացումերը: Բանախոսների ցանկում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտիուտի ցեղասպանության բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու՝Արմեն Մարուքյանը, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասխոս Լուսինե Սահակյանը, ,Մոդուս Վիվենդի քաղաքագիտական վերլուծությունների կենտրոնի տնորեն Արա Պապյանը, քաղաքագետ՝ Ստեփան Գրիգորյանը: Քննարկմանն ինչպես միշտ ներկա կլինեն ակումբի անդամներ, հյուրեր:
***
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Հայաստանի տնտեսական եւ սոցիալական խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական եւ հետընտրական մամուլի ասուլիսներում» թեմայով «կլոր սեղանին»։ Այն տեղի կունենա 2017 թ. մայիսի 5-ին, սկիզբը՝ ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի (Երեւան, Իտալիայի փողոց, 1), «Combined» սրահում։