Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 8217 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1951 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 68 բողոքի:
2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայվածարագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8102 քաղաքացի: