Ով առաջադրել է, նա էլ ցուցակները ճշտում է, շատ զարմանալու բան չկա: Իսկ ինչի՞ էիք առաջադրվում որ, դուք ով եք, ինչի եք ուզում դեպուտատ դառնալ: Նրանցից մեկին ժողովորդը ճանաչո՞ւմ է : Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մասին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով` նրանք ինչ որ անհայտությունից դարձել են պատգամավոր, հիմա գնում են անհայտություն:
«Կանխավ ցուցակ են ունեցել, նրանք որոշել են ում անցկացնեն: Դրա համար էլ այդպես է եղել»,-նկատեց նա:
Շիրինյանի դիտարկմամբ` Ծառուկյան դաշինքը մի յուրահատկություն ունի, նույն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի պարագայում. «ժողովուրդը դաշինքում Ծառուկյանին է ընտրել, մարդիկ վարչապետին ընտրեցին: Դրա համար նրանք իրենց իրավունք են վերապահել` իմ անունով եկել եք, իմ անունով գնում եք: Ընտրություն չի, գործարք է, մարքետինգ»,-ասաց նա: