Կյանքի ընթացքում մարդիկ հաճախ առաջնորդվում են կանոններով, ինչպես շատերը: Սակայն հաճախ այս կամ այն երևույթի մասին մենք սխալ պատկերացում ենք կազմում և երկար ժամանակ հավատում դրանց: Այսօր կներկայացնենք միֆեր ատամների մասին, որոնց մենք մշտապես հավատացել ենք:
Շաքարն ատամների գլխավոր թշնամին է
Իրականում ատամների գլխավոր թշնամին ոչ թե շաքարն է, այլ վատ բակտերիաները: Իսկ ատամների վրա սննդի մնացորդները այդ բակտերիաների կերակուրն են:
Հղիներին չի կարելի սարքել ատամները
Հակառակը. եթե հղի կնոջ ատամների հետ խնդիրներ են առաջացել, դրանք հարկավոր է կարգավորել: Սակայն ամեն դեպքում պետք է ատամնաբույժին ասել հղիության մասին:
Կաթնային ատամները կարելի է չսարքել
Եթե կաթնային ատամներում խնդիրներ են առկա, դրանք ևս պետք է վերացնել:
Որպեսզի լավ մաքրեք ատամները, պետք է կոշտ խոզանակ օգտագործեք
Իրականում կարելի է նաև փափուկ խոզանակ օգտագործել: Շատ ատամնաբույժներ խորհուրդ են տալիս հենց այդպիսի խոզանակ օգտագործել: Ամեն դեպքում պետք է հերտևել տարրական կանոնների. մաքրել ատամներն օրական երկու անգամ և փոխել խոզանակը 3-4 ամիսը մեկ:
Ուտելուց հետո պետք է օգտագործել առամի չոփ
Չոփերի օգտագործումը կարող է վնասնել ատամների էմալը: Պետք չէ ամեն անգամ այն օգտագործել:
Որքան հաճախ մաքրել ատամները, այնքան դրանք առողջ կլինեն
Նույնիսկ հակառակը. ատամների հաճախ մաքրելն ավելի շատ խնդիրներ կարող է առաջացնել:
Իմաստության ատամները պետք է հեռացնել
Եթե իմաստության ատամներն ամբողջապես առողջ են, դրանց հեռացնելու կարիք չկա
Ատամները պետք է մաքրել նախաճաշից հետո
Այդպիսի միքտ կա նաև ատամնաբույժների մոտ: Սակայն հիմա նրանցից շատերն այն կարծիքն են արտահայտում, որ ատամներն ավելի լավ է մաքրել մինչև նախաճաշը: