Կան վարվեցողության և էթիկայի կանոններ, որոնք չիմանալն իսկապես ամոթ է:
- Երբեք հյուր մի եկեք առանց զանգահարելու:
Եթե Ձեզ մոտ հյուր են եկել առանց զգուշացնելու, ապա կարող եք Ձեզ թույլ տալ լինել տնային հագուստով: Մի բրիտանացի կին ասում էր, որ անկոչ հյուրերի գալու դեպքում նա միշտ հագնում է կոշիկ, գլխարկ և վերցնում է անձրևանոցը: Եթե մարդն իրեն հաճելի է, նա ասում է. «Օ, ինչ լավ ստացվեց, ես հենց նոր եկա»: Եթե հաճելի չէ, ապա նշում է. «Օ, ինչ վատ է, ես պետք է գնամ»:
- Անձրևանոցը երբեք չի չորանում բաց վիճակում
Այն պետք է տեղադրել հատուկ տակդիրի մեջ կամ կախել:
- Պայուսակը չպետք է դնել ոտքերին կամ ձեր աթոռին
Փոքր պայուսակ-կլատչը կարելի է դնել սեղանին , մեծ պայուսակը կարելի է կախել աթոռի հետևի մասին, կամ դնել գետնին: Իսկ պորտֆելը դնում են գետնին:
- Տոպրակները Ձեզ հետ կրելն ընդունելի է միայն սուպերմարկետից վերադառնալիս
Նույնկերպ նաև բրենդային խանութների հատուկ տոպրակները չպետք է հետո կրեք:
- Տղամարդը երբեք չի տանում կնոջ պայուսակը
Եվ կնոջ վերարկուն նա պետք է վերցնի միայն մինչև հանդերձարան տանելու համար:
- Տնային հագուստը՝ շալվարը և սվիտերն է, որոնք հարմար են և ունեն նորմալ տեսք
Խալաթը և գիշերազգեստը նախատեսված են միայն գիշերը քնելու, իսկ առավոտյան էլ մինչև բաղնիք հասնելու համար:
- Այն պահից, երբ երեխան հայտնվում է առանձին սենյակում, սովորեք սենյակ մտնելուց առաջ թակել դուռը
Դրանից հետո նա ևս այդպես կվարվի՝ Ձեր սենյակ մտնելուց առաջ:
- Կինը կարող է որևէ տարածքում չհանել ձեռնոցները, բայց ոչ գլխարկը
- Ռեստորանում վճարելու կանոններ. եթե դուք արտաբերում եք «Ես Ձեզ հրավիրում եմ» արտահայտությունը, դա նշանակում է, որ դուք եք վճարում
Եթե կինը ռեստորան է հրավիրում իր գործընկերոջը, ապա նա է հրավիրում: Կա նաև այսպիսի արտահայտություն, «Եկեք գնանք ռեստորան», այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր փոխարեն և եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, վերջինս կարող է համաձայնվել: