ՖՈՏՈ. Վանաձորի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերի երեխաները խաղում են աղբի ու կռծողների հարևանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Վանաձորի Վարդանանց 86 և 84 բազմահարկ շենքերի բնակիչները՝ բողոքելով, որ իրենց շենքերի աղբահանությունը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է: Բնակիչների խոսքով՝ բազմիցս ահազանգել են քաղաքապետարան, սակայն, ապարդյուն: Աղբահանող կազմակերպությունը ամիսը մեկ, առավելագույնը երկու անգամ հազիվ է գալիս ու աղբը հեռացնում:
Բնակիչները նաև լուսանկարներ են տրամադել աղբամուղերում տիրող վիճակից, որից կարելի է պատկերացնել, թե նշված տարածքում վերջին անգամ երբ է աղբահանություն իրականացվել:

Վարդանանց 84 և 86 շենքերը գտնվում են քաղաքի կենտրոնում, ու եթե կենտրոնական հատվածի աղբահանությունն այս վիճակում է, ապա քաղաքի ծայրամասային թաղամասերում տիրող իրավիճակի մասին խոսելն ավելորդ է: Վանաձորի քաղաքապետարանը պետք է և պարտավոր է հետևողական լինել գոնե քաղաքի կենտրոնի մաքրության պահպանման ապահովմամբ:
Բազմաբնակարանների՝ աղբով լցված բունկերներում գարշահոտություն է տիրում, իսկ կրծողներն ու թափառող շներն անպակաս են, որոնք բազմաթիվ հիվանդությունների տարածման աղբյուր են հանդիսանում:
Հույս ունենք՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վերջապես կոշտ հանձնարարական կտա աղբահանող ընկերությունների ղեկավարներին՝ գոնե աղբահանությունը նորմալ ու պայմանագրով սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

Էդվադ Արզումանյան
Լոռի

Լուսանկարները՝ ընթերցողների:




Լրահոս