ՖՈՏՈ. Ինչ կարող է պատմել Ձեր մասին նստելու դիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրը թերևս նկատել է, որ երկար ժամանակ նույն դիրքում է նստում, քանի որ այդպես ավելի հարմարավետ է, սակայն քչերն են մտածել, որ ցանկացած դիրք այցեքարտ է և դրանով կարելի է հեշտությամբ որոշել մարդու մի քանի յուրահատկությունները:

Adme.ru-ն ներկայացնում է տարածված դիրքեր, որոնց կպատմեն անձի բնավորության մասին:

Ուղիղ մեջքով

Դուք հոգով ուժեղ և ձեր ուժերին վստահ անձնավորություն եք, ով գրեթե չի կասկածում իր արարքների կամ խոսքերի ճշմարտացիության վրա: Դուք սիրում եք տեղեկացված լինել ամեն ինչի մասին և վերահսկել դրանք: Դրա հետ մեկտեղ, մտերիմների և գործընկերների հետ շփումներում դուք միշտ հասանելի և պատրաստակամ եք:

Հենված աթոռին

Դուք զգայուն անձնավորություն եք, ով մշտապես ձգտում է անմասն չմնալ ուրիշների խնդիրներից: Որպես կանոն, դուք երկար եք մտածում քայլ անելուց առաջ: Նոր նախաձեռնություն սկսելուց առաջ դուք երկար եք մտածում`  ծանրութեթև անելով նաև հնարավոր հետևանքները:

Աթոռից առաջ եկած

Այսպիսի դիրքով նստելը հատուկ է բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող մարդկանց: Դուք հետաքրքրասեր եք և սիրում եք նոր ծանոթություններ: Դուք կարողանում եք հաճոյախոսություններ անել, և կարող եք ճիշտ ժամանակ գովել ձեր զրուցակցին:

Ոտքերը միացրած իրար

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դուք սառնասիրտ եք, սակայն շփումից հետո բացահայտվում են ձեր բնավորության բոլորովին այլ գծեր`  բարություն և ազնվություն: Դուք ամեն ինչում ձգտում եք լինել կարգապահ և ճշտապահ:

Խաչված ոտքերով

Դուք նպատակասլաց անձնավորություն եք, ով հաճախ վառ արտահայտված առաջնորդի հատկություններ է ցուցաբերում: Միշտ ձգտում եք իմանալ ամեն ինչ, կարգավորել գործընթացը և շրջապատի մարդկանց, այդ պատճառով էլ ձեզ հաճախ անվանում են իշխող մարդ: Շփման մեջ բաց եք, իսկ հարաբերություններում բավական խանդոտ:

Ոտքը ոտքին հենած

Դուք առանձնանում եք համեստությամբ և նույնիսկ ամաչկոտությամբ` շատ ժամանակ նեղվելով անծանոթ մարդկանց ներկայությունից: Ձեզ դժվար կլինի անվանել ուժերի վրա վստահ անձնավորություն, ձեր ապրումները և զգացմունքները ձգտում եք թաքցնել շրջապատող մարդկանցից և այդ պատճառով ձեզ կարող ենք անվանել փակ անձնավորություն:

Ձեռքերը ծալած կրծքին

Դուք լուրջ մարդ եք` ուժեղ բնավորությամբ: Ձեր մտքերն առանձնանում են խորությամբ, ադ պատճառով էլ ձեր դեմքի վրա կարող ենք տեսնել ավելի շատ մտածկոտություն, քան ժպիտ:

Ձեռքերը ոտքերի արանքում

Դուք շատ նուրբ, փխրուն և բարեհոգի անձնավորություն եք: Առանց ուշադրության չեք թողնում ուրիշի խնդիրները: Դրա հետ մեկտեղ դուք շատ անվստահ եք` հաճախ վստահ չլինելով ձեր ասածի կամ արածի ճշմարտացիության մեջ:

Ձեռքերը ազդրերի դրած

Դուք  վստահաբար առաջնորդ եք, քաջ և ձեր վրա վստահ անձնավորություն:  Դուք չեք խուսափում պատասխանատու լինել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների քայլերի համար:

Մատերը խաչած

Դուք չափազանց էմոցիոնալ, իմպուլսիվ, բաց և բարեհոգի անձնավորություն եք: Դուք սիրում եք կյանքը, ձգտում եք մշտապես պահպանել լավատեսությունը և վարակում եք դրանով նաև մյուսներին:




Լրահոս