ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏԿՏՏ նախարարության աշխատակազմի ստորաբաժանումները և ճանշինները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին մեկնարկել է համապետական շաբաթօրյակը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցում են համապետական շաբաթօրյակին:

Արտաշատի խճուղում՝ Նորագավիթին հարող տարածքում, այսօր առավոտից նախարարության աշխատակազմի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներին:

Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են նաև միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն սպասարկող շուրջ 35 կապալառու կազմակերպությունների՝ ճանշինների աշխատակիցները:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս