ArmLur.am-ն ահազանգ է ստացել, որ այս պահին Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում պատմական վանք է քանդվում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե ովքեր են քանդում, ինչ նպատակով, ինչ են պատրաստվում կառուցել այդ տարածքում:
«Սեփական մարդու հայաթը քանդում են, պանրագործարանի պահեստ են սարքում, պատվալային հարկ, իսկ ինչ մնաց եկեղեցի, եսիմ ինչ, սուտ է…»,- ի պատասխան` մեր հարցի նշեց գյուղապետը:
Հարցին` ո՞վ է քանդում և ինչ պանրագործարան է, գյուղապետը պատասխանեց. «Տան տերն է քանդում, նման բան չկա, դրանք խոսակցություններ են»: