Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենը պաշտոնաթող է լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Politico թերթը հայտնում է, որ ԱՄՆ­-ի Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Մայք Դաբկեն, որոշում է ընդունել թողնել այդ պաշտոնը: Դաբկեն որոշել էր պաշտոնաթող լինել դեռ մայիսի 18-ին, եւ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել այդ որոշմանը:

Դրա հետ մեկտեղ նա առաջարկել էր Դաբկեին պաշտոնում մնալ մինչեւ իր առաջին արտասահմանյան ուղեւորության ավարտը: Ահա թե ինչու է Դաբկեի պաշտոնաթողության մասին հայտնի դարձել միայն այժմ՝ նախագահի հայրենիք վերադառնալուց հետո:

Դաբկեն Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնն զբաղեցրել էր այս տարվա մարտից:

mp




Լրահոս