Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված ընդդիմադիր լրագրողը 3 ամսով կալանավորել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Turan գործակալությունը հայտնում է, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Մուխթարլըիի փաստաբան Էլչին Սադիգովը հայտնել է, որ  Մուխթարլըին նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ:

Լրագրողը պատմել է, որ իրեն ձերբակալած մարդիկ եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:

Փաստաբանը նշել է, որ պաշտպանությունը կբողոքարկի կալանքի որոշումը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի լրագրողին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ:

 




Լրահոս