Գյուղական դպրոցները նույնպես կարող են օպտիմալացվել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»  օրաթերթը գրում է. «Որքան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոսում է միայն քաղաքային դպրոցները միավորելու և խոշորացնելու մասին, մեր տեղեկություններով, դրան զու­գահեռ մարզպետարաններում քննարկումներ ու աշխա­տանքներ են իրականացվում գյուղական համայնքներում գործող դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ:

Նախարար Լևոն Մկրտչյանի՝ թեմայի շուրջ տարբեր առիթներով հնչեցրած մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ ինքը դեմ է գյուղերում գործող դպրոց­ները փակելուն, բայց մյուս կողմից էլ դրա ջատագով մարզպետարաններն իրավասու չեն վերջնական որոշում կայացնելու: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը:

«Ինձ համար սկզբունքային է, որ պետք է բնակավայրն ունենա դպրոց: Բայց եթե որևէ գյուղում կա 7-8 երեխա ունեցող դպրոց և մեկ կմ-ի վրա գործում է մեկ այլ դպրոց, ու ճանապարհն այնպիսին է, որ հնարավոր է տեղափոխվել, այդ հարցը կարելի է դիտարկել: Բայց յուրաքանչյուր դեպքը պետք է հստակ լինի»,-«ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց Կրթության և գիտության նախարարը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս