Հայաստանի 9-հոգանոց պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հունիսի 6-8-ին մեկնում է Հռոմ՝ մասնակցելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը եւ հայ-իտալական գործարար համաժողովը:
Պատվիրակության կազմում են Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատուրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը եւ այլք: