Թեկնածուների առաջադրումներ չեն լինի. երբ Տարոն Մարգարյանը կստանձնի քաղաքապետի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին տեղի է ունենալու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, իսկ նախորդ օրը Տարոն Մարգարյանը կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը: Բանն այն է, որ «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի համաձայն` եթե մեկ ուժ ստանում է ձայների մեծամասնությունը, ապա ինքնաբերաբար օրենքի ուժով ցուցակը գլխավորողը դառնում է քաղաքապետ:

Ստացվում է, որ հունիսի 8-ին Տարոն Մարգարյանը, նախորդ ավագանու ժամկետը սպառվելուն պես, դառնալու է քաղաքապետ: Այսինքն, հունիսի 9-ին թեկնածուների առաջադրումներ չեն լինելու, քանի որ մեկ ուժ արդեն ունի մեծամասնություն:

Նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ կազմավորվելու են խմբակցությունները և հանձնաժողովները, տեղի են ունենալու նախագահների ընտրություններ:




Լրահոս