Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն կխաղա ամերիկյան ֆուտբոլի հայտնի մարզիչ Ջո Պատերնոյի դերը: Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցի համար նկարահանվող ֆիլմի ռեժիսոր կդառնա Բարրի Լևինսոնը:
Հայտնի է, որ Պատերնոն ամերիկյան սպորտի լեգենդ է. նա 46 տարի եղել է Փեն Սթեյթի ֆուտբոլային թիմի մարզիչը: 2011թ. նոյեմբերի 5-ին սկանդալ է ի հայտ եկել, որի կենտրոնում հայտնվել է նրա օգնական Ջերի Սանդասկին. քննության համաձայն՝ նա սեռական կապեր է ունեցել քոլեջում սովորող անչափահաս ֆուտբոլիստների հետ: Պատերնոն ստիպված է եղել լքել իր պաշտոնը՝ ոստիկանությանը չտեղեկացնելու համար: 2012 թվականին Պատերնոն մահացել է:
Նշենք, որ ֆիլմի անվանումը դեռ հայտնի չէ: Ի դեպ Ալ Պաչինոյի համար սա կլինի ոչ առաջին համագործակցությունը HBO-ի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա նկարահանվել է «Դուք չգիտեք Ջեքին» և «Ֆիլ Սպեկտոր» հեռուստանախագծերում, որոնց վրա աշխատել է Լևինսոնը: