Շատ մարդիկ չեն պատկերացնում իրենց օրն առանց սուրճի: Շատերին է հետաքրքրում՝ ինչ կլինի, եթե մեկ շաբաթ հրաժարվեք սուրճից: Չէ որ համացանցում շատ են կոֆեինի վնասակարության մասին տեղեկությունները: AdMe.ru-ն ընթերցողի օրինակով ներկայացնում է, թե ինչ կլինի, եթե մեկի ամիս հրաժարվեք սուրճից:
Առաջին շաբաթ. Այն շատ դժվարությամբ տրվեց. սուրճն ինձ իսկապես անհրաժեշտ էր, ես շատ էի ցանկանում քնել և նստում էի համակարգչի առջև՝ չկարողանալով կենտրոնանալ: Մի փոքր օգնեց կանաչ թեյը: Հաջորդն օրն ինձ հետ աշխատանքի վերցրեցի մրգային թեյ:
Երկրորդ շաբաթ. սկզբնական հատվածում ինձ տանջում էր սուրճ խմելու անհագ ցանկությունը: Սակայն կարողացա հավաքել ինձ և չտրվել ցանկությանը:
Երրորդ շաբաթ. հիանալի նորություն. քնելը հեշտ դարձավ: Եթե առաջ ինձ մոտ կես ժամ անհրաժեշտ էր լինում, ապա այժմ պառկելն ու քնելը միանգամից ստացվում է:
Չորրորդ շաբաթ. առավոտյան աշխատանքի գնալը ևս ավելի հեշտ է: Այժմ ես արթնանում են նույնիսկ առանց զարթուցիչ և ավելի թարմ և ակտիվ:
Ինչ տվեց ինձ փորձարկումը.
- Լավացավ քունը. ես սկսեցի ամուր քնել և նույնիսկ արթնանալ առավոտյան ժամը վեցին: Խոստովանում եմ՝ միայն դրա համար արժե հրաժարվել սուրճից:
- Շատ էներգիա. պարզվում է, որ հոգնած օրգանիզմն առավոտյան սուրճի կարիք չունի, որպեսզի ակտիվանա:
- Ես սկսեցի ավելի լավ տեսք ունենալ. լավ քունը բերեց թարմ տեսքի և աչքերի տակ փոսերի բացակայություն:
Եվ ամենակարևորը. պարզվեց, որ ես ոչ թե սուրճ եմ սիրում, այլ այն խմելու գործընթացը: