Մոտ մեկ ժամ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Ստեփանավան- Ալավերդի ավտոճանապարհի վրա Գազ 24 10 մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով կա երկու զոհ և երեք վիրավոր: Վիրավորներից երկուսը երեխաներ են: Նշենք, որ զոհերից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը` հիվանդանոցում:
Այս պահին դեպքի վայրում են Լոռու ճանապարհային ոստիկանները Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաև Ստեփանավանի հրշեշ փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել մեքենայից:
Էդվարդ Արզումանյան