2016թ. ապրիլի 2-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Էրիկ Ալուխանյանը ձեռքի հրազենային վիրավորում է ստացել:
Նշենք, որ Էրիկ Ալուխանյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար հաշմանդամության կենսաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Էրիկը պատմեց, որ վիրավորվել է Ջաբրայիլում` առավոտյան ժամը 08:00-ին: Վերջինս առաջին բուժօգնություն ստացել է զորամասում, այնուհետև Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժվել է մոտ չորս ամիս:
«Աջ ձեռքիս ամբողջ ոսկորները փշրվել էր, վիրահատել են, փորձել են կպցնել էլի, բայց դե լավ չի կպել»,-ասաց նա:
Էրիկը տարբեր նախասիրություններ ունի, փորձում է իրեն գտնել ինչ-որ մի ոլորտում, սակայն ափսոսում է, որ վնասվածքի պատճառով չի կարող աշխատել և ծնողներին օգնել:
Լիդա Եղիազարյան