Երեւանում 3-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում 3-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 14-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ա.Բաբաջանյան եւ Զ.Անդրանիկ փողոցների խաչմերուկում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1937 թ. ծնված Ծ.Գրիգորյանին եւ վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեխային (ծնված՝ 2014թ.), որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Ծ.Գրիգորյանը տեղափոխվել է «Աստղիկ», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Փոքրիկը, գիտակցության չգալով, հունիսի 15-ին բժշկական կենտրոնում մահացել է:

2017թ. հունիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել է նաեւ մյուս տուժողը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, ինչպես նաեւ՝ դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փորձաքննություններ:




Լրահոս