Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին:
Մանրամասները՝ այստեղ